«Ռեալի» առաջատարներից մեկը չի մասնակցել ընդհանուր խմբի մարզմանը

Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Գարեթ Բեյլը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումն ընդդեմ Մյունխենի «Բավարիայի», տեղեկացնում է Marca-ն:

Ուելսցի հարձակվողը, ով Մյունխենում կայացած խաղում փոխարինվել էր երկրորդ խաղակեսում, չի մասնակցել հինգշաբթի օրը կայացած թիմի մարզմանը: Փոխարենը նա ֆիզիոթերապիայի կուրս է անցել, որպեսզի արագացնի վերականգնողական գործընթացը:

Նշենք, որ Բեյլի խնդիրների մասին խոսել էր նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ նշելով, որ նրան փոխարինել էր ավելորդ ռիսկից խուսափելու համար: Առայժմ հայտնի չէ, թե լրջության ինչ աստիճան ունի Բեյլի վնասվածքը և երբ նա կկարողանա դուրս գալ խաղադաշտ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ