«Ռեալի» առաջատարները ցանկանում են, որ Զիդանը մնա թիմի ղեկին

Իսպանական Marca-ն հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները՝ առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ, գոհ են Զինեդին Զիդանի աշխատանքից և ցանկանում են, որ նա մնա թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետը կարողացել է վաստակել ֆուտբոլիստների վստահությունը, քանի որ նրանց հետ խոսում է նույն լեզվով, կարողանում է լավ փոխհարաբերություններ հաստատել: Ֆուտբոլիստները չեն ուզում, որպեսզի ակումբի ղեկավարությունը կրկնի նախորդ տարվա սխալը, երբ հեռացրեց աշխատանքից Կառլո Անչելոտիին:

Նշենք, որ «Ռեալը» այս պահին պահպանում է հաղթելու հնարավորություններ իր մասնակցությամբ երկու մրցաշարերում էլ՝ և՛ Չեմպիոնների լիգայում, և՛ Լա Լիգայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ