«Ռեալը» խնդիրներ կունենա Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու արդյունքում

Մեծ Բրիտանիայի որոշումը՝ դուրս գալու Եվրոմիությունից, կարող է խնդիրներ ստեղծել նաև Մադրիդի «Ռեալի» համար:

Բանն այն է, որ այս որոշումը կյանքի կոչելուց հետո Գարեթ Բեյլը կհամարվի ոչ ԵՄ-ի անդամ երկրի քաղաքացի, ու նման ֆուտբոլիստների թիվը մադրիդյան ակումբում կհասնի 4-ի՝ ներառյալ նաև Դանիլոն, Խամես Ռոդրիգեսը և Կազեմիրոն: Իսկ Պրիմերայի կանոնակարգը թույլ է տալիս ունենալ միայն 3 նման ֆուտբոլիստ:

Իհարկե, Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից դեռ որոշակի ընթացակարգեր պետք է անցնի, սակայն խնդիրը վաղ թե ուշ առաջ է գալու:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ