«Ռեալը» շուտով կսկսի «Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցումը

Մադրիդի քաղաքային խորհուրդը և «Ռեալը» վերջապես համաձայնության են հասել՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման շուրջ:

Դեռ 2012թ. ակումբի կողմից մարզադաշտի վերակառուցման պլանը հավանության չէր արժանացել Մադրիդի քաղաքային խորհրդի կողմից: Հիմա, վերջապես համաձայնություն է ձեռք բերվել:

«Ռեալը» նախատեսում է թարմացնել իր ակումբային թանգարանը, վերակառուցել մարզադաշտի ծածկը, ավելացնել VIP զոնաներ: Մարզադաշտի տարածքը և խաղադաշտի չափերը չեն փոխվել, տրիբունաների տարողունակությունը նույնպես կմնա նույնը: Սակայն, մարզադաշտի հարևանությամբ հյուրանոց կառուցելու մտադրությունը հավանության չի արժանացել:

Մարզադաշտի վերակառուցման աշխատանքները սկսվելու են 2017թ. և կտևեն 2,5 տարի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ