«Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» «նոր Նեյմարի» համար պայքարում

Բրազիլական լրատվամիջոցները պնդում են, որ «Պալմեյրասի» 19-ամյա հարձակվող Գաբրիել Ժեզուսը մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր ստորագրելուն՝ չնայած նրան, որ կատալոնական «Բարսելոնան» ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:

Բրազիլական ակումբի նախագահ Ալեքսանդր Մատոսը Մադրիդում է եղել, որտեղ համաձայնեցրել է պայմանագրի կետերն «արքայական» ակումբի հետ: Ակնկալվում է, որ պայմանագրի ստորագրումից հետո ֆուտբոլիստը ևս մեկ տարի կանցկացնի Բրազիլիայում:

Երիտասարդ հարձակվողը, որին «նոր Նեյմար» են կոչում, «Պալմեյրասի» կազմում մասնակցել է 32 խաղի՝ դառնալով 14 գոլի հեղինակ: Բրազիլիայի երիտասարդական հավաքականում նա 10 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:

Հաղորդվում է, որ «Ռեալը» 25 միլիոն եվրո է հատկացնելու ֆուտբոլիստի տրանսֆերի գնմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ