«Ռեալը» ռեկորդային եկամուտ է գրանցել

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է ֆինանսական հաշվետվություն նախորդ մրցաշրջանի եկամուտների վերաբերյալ 2016թ. հունիսի 30-ի դրությամբ:

Մադրիդցիների եկամուտը նախորդ տարվա համեմատ ավելացել է 7.4 տոկոսով ու կազմել ռեկորդային 620.1 մլն եվրո` չհաշված տրանսֆերային եկամուտները: «Ռեալի» դրամական միջոցները ավելացել են 102.6 մլն եվրոյով և կազմել 211.5 մլն եվրո:

Բացի այդ, «Ռեալը» հաշվետու ժամանակահատվածում ամբողջովին մարել է առկա պարտքերը` 108.9 մլն-ից այն իջեցնելով -13.1 մլն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ