«Ռեալը» պլան Բ է մշակել, եթե դե Խեայի տրանսֆերը ձախողվի

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել դարպասապահի, տեղեկացնում է Goal.com-ը:

«Արքայական» ակումբի հիմնական թիրախները «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան է և «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան:

Եթե «Ռեալը» չկարողանա գնել այդ ֆուտբոլիստներից որևէ մեկին, ապա ակումբը ամեն ինչ կանի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի տրանսֆերային իրավունքները գնելու ուղղությամբ:

Սակայն սլովենացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 100 մլն. եվրո, և «հնդկացիների» ղեկավարությունը մտադիր չէ զիջումների գնալ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մոտ է «Ատլետիկոյի» պաշտպան Տեո Էրնանդեսի տրանսֆերը ձեռք բերելուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ