«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգի նկատմամբ, տեղեկացնում է Kicker-ը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Պեպեին փոխարինող, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով: «Արքայական» ակումբը պատրաստ է վճարել 40 մլն. եվրո Բոատենգի դիմաց:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Բոատենգը դժգոհ է ակումբում իր ունեցած կարգավիճակից և պատրաստվում է քննարկել իր ապագան գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին ընդամենը 12 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, սակայն պետք է ընդգծել, որ ֆուտբոլիստի տևական ժամանակ չի խաղացել վնասվածքների պատճառով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ