«Ռեալը» պատրաստ է «զոհաբերել» Մորատային Պրեմիեր լիգայի աստղի համար

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամեն կերպ ձեռք բերել «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին: Mirror-ի փոխանցմամբ, մադրիդցիները պատրաստ են «Չելսիին» հանձնել հարձակվող Ալվարո Մորատային ու վճարել հավելյալ 35 մլն եվրո՝ բելգիացուն ձեռք բերելու համար:

Աղբյուրը նշում է, որ Էդեն Ազարի անցկացրած անհաջող մրցաշրջանը «Չելսիում» «Ռեալին» հետ չի կանգնեցրել որոշումից: Մադրիդում հույս ունեն, որ տեղափոխության վրա դրական կազդի նաև Զինեդին Զիդանի՝ գլխավոր մարզիչ լինելու հանգամանքը, քանի որ 25-ամյա բելգիացին համակրում է ֆրանսիացի մարզչին:

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Յուվենտուսից» 30 մլն եվրոյով հետ էր գնել Ալվարո Մորատային:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ