«Ռեալը» պատրաստ է Բեյլին այնքան աշխատավարձ վճարել, որքան չի ստանում անգամ Ռոնալդուն

Մադրիդի «Ռեալի» ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը կշարունակի ելույթներն «արքայական» ակումբի կազմում՝ հաղորդում է The Telegraph-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ թիմը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Բեյլի հետ՝ վճարելով նրան ավելի բարձր աշխատավարձ:

Ըստ տեղեկությունների՝ Բեյլը «Ռեալում» շաբաթական 336 հազար ֆունտ աշխատավարձ կստանա՝ դառնալով ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նույնքան ստանում է նաև Լիոնել Մեսին «Բարսելոնայում»:

Բեյլի ներկայիս աշխատավարձի չափը կազմում է շաբաթական 300 հազար ֆունտ: Նոր պայմանագիրը կգործի մինչև 2021 թվականի ամառ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ