«Ռեալը» որոշում է կայացրել Խեսեի ապագայի վերաբերյալ

Մադիրդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը նոր պայմանագիր կկնքի «արքայական» ակումբի ղեկավարության հետ մինչև 2021 թվականը, հայտնում է AS-ը:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը բավական խաղաժամանակ չի ստանում իր ներկայիս ակումբում, այդ իսկ պատճառով մադրիդյան ակումբը որոշում է կայացրել երկարաձգել Խեսեի հետ պայմանագիրը, սակայն հնարավորություն տալ վերջինիս վարձավճարով հանդես գալ այլ թիմում:

«Սերուցքայինները  ներկայումս դիտարկում են «Էսպանյոլի» և «Լաս Պալմասի» առաջարկները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ