«Ռեալը» որոշում է կայացրել Մորատայի տրանսֆերի շուրջ

Ինչպես տեղեկացնում է AS-ը, երեկ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հանդիպում է տեղի ունեցել «Ռեալի» ղեկավարության և «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի գործակալի միջև:

Տեղեկացվում է, որ բանակցությունների սկզբում «արքայական» ակումբը հայտնել է Խուանմու Լոպեսին, որը նրանք կգնեն իսպանացի ֆուտբոլիստին «Յուվենտուսից»  հուլիսի սկզբին՝ նրա դիմաց վճարելով 30 մլն եվրո:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «սերուցքայինների» ղեկավարությունը ցանկանում է հետ վերադարձնել Մորատային, այնուհետև վաճառել նրան 50 մլն եվրոյով անգլիական որևէ ակումբին: Սակայն մադրիդյան ակումբը չի ընտրել այս տարբերակը  և ցանկանում է Մորատային կրկին տեսնել «Ռեալի» մարզաշապիկով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ