«Ռեալը» որոշել է, թե ով կլինի դարպասում հաջորդ մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դրապասապահ Դավիդ դե Խեային ձեռք բերելու մտքից, հայտնում է Skysports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացի դարպասպահը երջանիկ է իր ներկայիս ակումբում և մեծ ցանկություն ունի աշխատել «Կապույտների» նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարության ներքո:

Իսկ «արքայական» ակումբին արդեն դուր է գալիս Կեյլոր Նավասի ցուցադրած խաղը և նրանք ցանկանում են Կոստա- Ռիկայի հավաքականի դարպասապահին տեսնել  հիմնական կազմում:

Հիշեցնենք՝ նախորդ տարի Դավիդ դե Խեան շատ մոտ էր «Ռեալի» տեղափոխությանը, սակայն պայմանագիրի կնքումը ձախողվեց վերջին պահին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ