«Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Կրոսի հետ

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրել Տոնի Կրոսի հետ՝ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ նոր պայմանագրով գերմանացին կլինի «արքայական» ակումբի չորրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Ռոնալդուից, Բեյլից ու Ռամոսից հետո:

Հիշեցնենք, որ Կրոսի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին», սակայն գերմանացին նախընտրեց մարզական կարիերան «Ռեալում» շարունակելը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ