«Ռեալը» նոր կորուստ ունի` մադրիդյան դերբիին ընդառաջ

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում խաղալիս երկրորդ աստիճանի վնասվածք է ստացել: Նրա մասնակցությունը շաբաթ օրը կայանալիք մադրիդյան դերբիին կասկածի տակ է:

Ալվարո Մորատան ԻսպանիաԱնգլիա խաղում դաշտ է մտել երկրորդ կեսում, սակայն առանց խնդրի ավարտել է խաղը: Սակայն, ակումբ վերադառնալուց հետո, հերթական մարզումից առաջ նրա մոտ հայտնաբերվել է ծնկի մկանային վնասվածք: Ակումբը չի մանրամասնում, թե որքան կպահանջվի ֆուտբոլիստի վերականգնման համար, իսկ ահա իսպանացի լրագրող Օնդա Սերոն հայտնում է, որ հարձակվողը կբացակայի մեկ ամիս:

Նշենք, որ «Ատլետիկոյի» դեմ խաղում հանդես չի գա Տոնի Կրոսը, իսկ Պեպեի, Սերխիո Ռամոսի, Կարիմ Բենզեմայի, Մարկո Ասենսիոյի և Կազեմիրոյի մասնակցությունները հարցականի տակ են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ