«Ռեալը» մտադիր է վաճառել կիսապաշտպաններից մեկին

Միջմրցաշրջանային շրջագայությունից վերադառնալուց հետո «Ռեալը» որոշել է, թե որ ֆուտբոլիստների հետ է բաժանվելու այս տրանսֆերային ամառվա ընթացքում:

Իսպանական AS-ի փոխանցմամբ, մադրիդցիները որոշել են թիմում պահել Մարկո Ասենսիոյին և Խամես Ռոդրիգեսին, սակայն մտադիր են վաճառել Իսկոյին:

Այնուամենայնիվ, «Ռեալը» չի պատրաստվում ամեն գնով վաճառել Իսկոյին: Մադրիդյան ակումբը ցանկանում է բավական մեծ գումար ստանալ կիսապաշտպանի դիմաց, հատկապես` հաշվի առնելով այս տարվա տրանսֆերային շուկայում տիրող գները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ