«Ռեալը» մտադիր է գնել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը հետաքրքրվում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի ծառայություններով, հաղորդում է Tutto Mercato-ն:

Ըստ իտալական լրատվամիջոցի, անգլիական ակումբը չի պատրաստվում վաճառել Ալիի տրանսֆերը: «Տոտենհեմում» շատ են գնահատում Ալիի կարևորությունը, այդ իսկ պատճառով անգլիացին կմնա լոնդոնյան ակումբում:

Ընթացիկ մրցաշրջանում Ալին անցկացրել է 33 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Ավելացնենք, որ վերջերս Ալին ճանաչվեց ԱՊԼ-ի 2015/16 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ