«Ռեալը» մտադիր է չվաճառել Ֆաբիո Կոենտրաուի տրանսֆերը

Պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն լավ հնարավորություն ունի հաջորդ մրցաշրջանն «արքայական» ակումբի կազմում անցկացնելու՝ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան կողմը գնահատել է «Վոլֆսբուրգի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի տրանսֆերի գնման դրական ու բացասական կողմերը: Արդյունքում՝ շվեյցարացու տրանսֆերը գնելուց «Ռեալը» կարող է հրաժարվել:

Բանն այն է, որ Ռոդրիգեսի տրանսֆերը գնելու համար «Ռեալը» պետք է 30 միլիոն եվրո հատկացնի, իսկ ձախ եզրում այս պահին գործում է Մարսելոն: Ըստ թիմի՝ նրան անհրաժեշտության դեպքում կարող է փոխարինել Ֆաբիո Կոենտրաուն, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Մոնակոյում»: Ըստ ամենայնի՝ Ռոդրիգեսին թիմ հրավիրելու կարիք չի լինի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ