«Ռեալը» Մորատայի գործարքի փաստաթղթերն է ձևակերպում

Մադրիդի «Ռեալը» գրեթե ավարտին է հասցրել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքների վերագնման գործընթացը:

Մադրիդցիները որոշում են կայացրել օգտագործել Մորատայի տրանսֆերային իրավունքները վերադարձնելու հնարավորությունը և 30 միլիոն եվրո կվճարեն գործարքի համար:

«Արքայական» ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, սակայն տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի միայն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նշվում է, որ Մորատային վերադարձնելուց հետո «Ռեալը» պատրաստվում է վաճառել նրա իրավունքները: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Գործարքի արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ