«Ռեալը» մեծացրել է մարզադաշտի չափերը «Վոլֆսբուրգի» հետ խաղից առաջ

Մադրիդի «Ռեալը» մեծացրել է «Սանտիագո Բեռնաբեուի» չափերը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Վոլֆսբուրգի» դեմ պատասխան խաղից առաջ՝ գրում է իսպանական Sport-ը:

Զինեդին Զիդանի թիմի համար այս խաղը, կարելի է ասել, մրցաշրջանում կարևորագույնն է, քանի որ այս խաղով է պայմանավորված՝ մրցաշրջանն ամբողջությամբ տապալվա՞ծ է մադրիդցիների համար, թե՞ ոչ:

Այսպիսով՝ «արքայական» ակումբը մեծացրել է մարզադաշտի չափերը՝ ցանկանալով ավելի բարդ պայքար նախատեսել գերմանական ակումբի համար:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Վոլֆսբուրգ» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ