«Ռեալը» մերժել է «Չելսիի» առաջարկը

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է «Չելսիին» վարձակալության հանձնել կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, հայտնում է Daily Mirror-ը:

Խամես Ռոդրիգեսի ապագան Մադրիդի «Ռեալում» շարունակում է կասկածի տակ մնալ, ու «Չելսին» ցանկանում էր օգտվել ստեղծված իրավիճակից ու վարձավճարով վերցնել կիսապաշտպանին: Սակայն, մադրիդցիները պատրաստ են ընդունել միայն ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի առաջարկը, այն էլ՝ ոչ պակաս, քան 60 մլն ֆունտի դիմաց:

Աղբյուրը հայտնում է նաև, որ «Չելսին» նաև պատրաստ է եղել գնելու ֆուտբոլիստին, սակայն հրաժարվել է վճարել պահանջված գումարը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ