«Ռեալը» մերժել է անգլիական ու իտալական թիմերի գրավիչ առաջարկները

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է վաճառել թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերային իրավունքները՝ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ու իտալական մի շարք թիմեր, սակայն «արքայական» ակումբը չի պատրաստվում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:

Նշվում է, որ թիմերից մեկը Կազեմիրոյի տրանսֆերի դիմաց առաջարկել է 50 միլիոն եվրո, սակայն այդ գումարը ևս չի հետաքրքրել «Ռեալին»:

Իսպանական մամուլն ընդգծում է, որ Կազեմիրոյին ևս չեն հետաքրքրում այլ ակումբների առաջարկները. ֆուտբոլիստն իր մարզական կարիերան տեսնում է միայն «Ռեալում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ