«Ռեալը» կվերադարձնի Մորատային, իսկ հետո 50 մլն եվրոյի դիմաց կվաճառի «Արսենալին»

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալը» պատրաստվում է թիմ վերադարձնել Ալվարո Մորատային ՝ վճարելով նրա համար 30 մլն եվրո:

Սակայն, ինչպես հաղորդում է AS-ը, 23-ամյա իսպանացին չի ցանկանում վերադառնալ Մադրիդ, քանի որ վստահ է, որ հիմնական կազմում նրա տեղը ապահոված չի լինի: Այդ իսկ պատճառով «արքայական» ակումբը հույս ունի նրան վաճառել «Արսենալին» 50 մլն եվրոյի դիմաց:

Իսպանական լրատվամիջոցը նաև նշում է, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ