«Ռեալը» կորուստ ունի «Էյբարի» դեմ խաղից առաջ

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում հյուրընկալելու է «Էյբարին:» Ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի մասնակցի հանդիպմանը  վնասվածքի պատճառով:

Ի սկզբանե խորվաթ ֆուտբոլիստի մասնակցությունը վերոնշյալ հանդիպմանը կասկածի տակ էր, սակայն այսօր առավոտյան կիսապաշտպանի մոտ հայտնաբերվել է ձախ ոտքի ծնկի վնասվածք:

Ապաքինման ժամկետները դեռևս հայտնի չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, Մոդրիչը չի կարողանա օգնել ազգային ընտրանուն Աշխարհի առաջնության որակավորման փուլի Կոսովոյի և Ֆինլանդիայի դեմ խաղերի ընթացքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ