«Ռեալը» կմրցակցի «Բարսելոնայի» հետ Գաբրիել Ժեզուսին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալը» պայքարի մեջ է մտել «Պալմեյրասի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի համար, ում հավակնում են նաև «Բարսելոնան» և «Ինտերը»:

AS-ի հաղորդմամբ, մադրիդյան ակումբը կրկնել է կատալոնացիների առաջարկը 19-ամյա բրազիլացուն 24 միլիոն եվրոյի չափով, բայց և պատրաստ է ավելի շատ աշխատավարձ առաջարկել:

«Պալմեյրասի» հետ պայմանագրի համաձայն՝ Ժեզուսի գնումը «Բարսելոնայի», «Ռեալի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բավարիայի» համար կազմում է 24 միլիոն եվրո, իսկ մյուս ակումբների համար՝ 40 միլիոն եվրո:

12 խաղերից հետո հարձակվողը 9 գոլով գլխավորում է Բրազիլիայի առաջնության ռմբարկուների մրցավազքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ