«Ռեալը» կերկարաձգի պայմանագրերը երկու առաջատարների հետ

«Ռեալը» և Կրիշտիանու Ռոնալդուն համաձայնության են հասել պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է AS-ը:

Աղբյուրը հայտնում է, Ֆլորենտինո Պերեսի ու Ռոնալդուի հեռախոսազրույցի արդյունքում ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն: Այս պահին քննարկվում է միայն այն հարցը, թե մինչև երբ երկարաձգել պայմանագիրը՝ 2020, թե 2021 թվականը:

Օգոստոսի 10-ին Ռոնալդուն կմիանա «Ռեալին», և հաջորդող հանգստյան օրերին հանդիպում տեղի կունենա ֆուտբոլիտի, իր գործակալ Ժորժե Մենդեշի ու մադրիդյան ակումբի ղեկավարության միջև, որի ժամանակ վերջնական համաձայնություն կկնքվի: Նոր պայմանագրի ստորագրման արարողությունը կկազմակերպվի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի «Փառքի սրահում»: Նշվում է նաև, որ Ռոնալդուի նոր պայմանագրում կպահպանվի նրա 21 մլն եվրո տարեկան աշխատավարձը:

Նույն AS-ը հաղորդում է նաև, որ «Ռեալը» աշխատանքներ է տանում նաև Գարեթ Բեյլի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ: Նախատեսվում է նոր համաձայնություն կնքել մինչև 2021թ., որը կներառի նաև աշխատավարձի բարձրացում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ