«Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Մորատայի հետ

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան կմնա մադրիդյան ակումբում:

AS-ի տեղեկացմամբ 23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ նոր պայմանգիր է համաձանեցրել մինչև 2021թ.-ը տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով: Համաձայնագրի ստորագրման մասին կհայտարարվի մոտակա օրերս, հավանական է, որ այն կստորագրվի այս կիրակի:

Ակումբը, որպես երախտագիտության նշան , պլանավորում է «Սանտյագո Բերնաբայում» նշել իրենց առաջին ամառային ձեռքբերումը:

Մորատային հավակնում էին նաև անգլիական ակումբներ, որոնք պատրաստ էին վճարել 70 միլիոն եվրո:

Ֆուտբոլիստի նախկին պայմանագրով աշխատավարձը կազմում էր տարեկան 4.5 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Մորատայի հետգնումը «Յուենտուսից» կայացել է 30 միլիոն եվրոյով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ