«Ռեալը» կարող էր ձեռք բերել Օբամեյանգին 12 մլն եվրոյի դիմաց

Տարիներ առաջ Մադրիդի «Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերել Գաբոնի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգին 12 մլն եվրոյի դիմաց: Այս մասին հաղորդում է TuttoMercatoWeb-ը:

«Բորուսիայի» ներկայիս հարձակվողը տարիներ առաջ հանդես էր գալիս «Սենտ Էտյենի» կազմում: Այդ ժամանակ ֆրանսիական ակումբը առաջարկել էր «Ռեալին» վերջինիս ծառայությունները, սակայն Ժոզե Մոուրինյոն չի ցանկացել տեսնել Օբամեյանգին իր թիմում և հարձակվողը ի վերջո տեղափոխվել է գերմանական ակումբ:

Ավելի վաղ հայտնել էին, որ «Բորուսիան» չի պատրաստվում է վաճառել Օբամեյանգին 100 -120 մլն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ