«Ռեալը» կապ է հաստատել Մորատայի հետ

«Բավարիա» – «Յուվենտուս» խաղում ունեցած տպավորիչ ելույթից հետո թուրինցիների հարձակվող Ալվարո Մորատան կրկին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարության ուշադրության կենտրոնում: AS-ի փոխանցմամբ` «Արքայական ակումբի» ենթակառուցվածքային հարաբերությունների տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն հեռախոսազանգ է ունեցել իսպանացի հարձակվողի հետ` շնորհավորելով նրան լավ ելույթի կապակցությամբ:

Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալում» հետաքրքրված են Մորատայի հետգնման հնարավորությունը ակտիվացնելու տարբերակով: Համաձայն դրա` մադրիդյան ակումբը կարող է հետգնել ֆուտբոլիստին 2016թ. կամ 2017թ.` հուլիսի 1-15-ը ընկած ժամանակահատվածում: Սակայն այժմ Մորատան կարժենա «Ռեալին» 30 մլն եվրո, քանի որ նա մասնակցել է «Յուվենտուսի» խաղերի կեսից ավելիին:

Վերջերս Մորատայի հանդեպ հետաքրքրվածություն կա նաև Անգլիայից, սակայն «Յուվենտուսը» ամեն կերպ ցանկանում է նրան պահել Թուրինում: Դեկտեմբերին թարմացված պայմանագրի արդյունքում նա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Բուֆոնից և Պոգբայից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ