«Ռեալը» հրաժարվել է վաճառել Խամեսին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը և մարզչականշտաբը չեն պատրաստվում հրաժարվել Խամես Ռոդրիգեսի ծառայություններից: Այս մասին գրում է իսպանական AS-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կոլումբիացին կարող է հայտնվել «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Մանչեսթեր Սիթիում» կամ «Բավարիայում», սակայն իսպանացիները մերժել են բոլորի առաջարկները:

Նշվում է, որ չնայած ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 2015/16 մրցաշրջանում Խամեսին գրեթե հնարավորություն չտվեց, այնումենայնիվ 24-ամյա ֆուտբոլիստը շատ կարևոր է ակումբի համար մեդիայի տեսանկյունից հարավամերիկյան շուկայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ