«Ռեալը» հրաժարվել է գնել Դե Խեային

Հայտնի սպորտային լրագրող Գիյեմ Բալագեն հայտարարել է, որ «Ռեալը» այլևս չի հավակնում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային:

«Կարծում եմ Խեայի հետ ամեն ինչ պարզ է: «Ռեալը» որոշել է հրաժարվել այդ գնումից:

Դարպասաահը գոհ է, նա ուզում է մնալ ակումբում և տեսնել՝ ինչ կտա նրան Ժոզե Մոուրինիոյի գալը»,– ասել է Բալագեն:

Ավելի վաղ հայտնի էր, որ «ՄՅՈՒ»-ի հետ պայմանագրում կար կետ, ըստ որի՝ «Ռեալը» մինչև հունիսի 15-ը ուներ առաջնահերթ իրավունք գնել Դե Խեային 50 միլիոն եվրոյով:

Հիշեցնենք, որ «Ռեալը» փորձում էր Խեային ձեռք բերել դեռևս անցած ամառ, բայց տրանսֆերը վերջին պահին ձախողվեց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ