«Ռեալը» հրաժարվել է Դե Խեային ձեռք բերելու մտքից ու Նավասին նոր պայմանագիր կառաջարկի

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային ձեռք բերելու մտքից։

Իսպանական ակումբը վստահում է թիմի ներկայիս առաջին համար Կեյլոր Նավասին, ու, ինչպես հաղորդում է Marca-ն, կոստառիկացի դարպասապահին նոր պայմանագիր կառաջարկի։

«Նավասը երկրպագուների սիրելին է, նա մրցաշրջանն անցկացնում է ամենաբարձր մակարդակով։ Անհրաժեշտություն չկա այլ դարպասապահ ձեռք բերելու համար, նույնիսկ եթե դա Դե Խեան է»,- Marca-ին ասել է ակումբի ներսում գտնվող մարդկանցից մեկը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» արդեն իսկ փորձել է ձեռք բերել Դե Խեային 2015 թվականի ամռանը, բայց վերջին պահին տեխնիկական խնդիրների պատճառով տրանսֆերը չկայացավ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ