«Ռեալը» հետաքրքրված է «Լեսթերի» ֆուտբոլիստի ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Լեսթերի» 25-ամյա կիսապաշտպան Նգոլո Կանտեի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կանտեի տրանսֆերն «արքայական» ակումբին առաջարկել են գործակալները:

Կանտեի տրանսֆերը գնահատվում է 25,5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ