«Ռեալը» հետաքրքրված է «Բորուսիայի» երիտասարդ հարձակվողով

Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ հարձակվող Ուսման Դեմբելեն շարժել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը, հայտնում է ESPN-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդցիները առաջարկ են արել դորտմունդյան ակումբին` 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքի պատճառով «Ռեալը» կարող է նոր ֆուտբոլիստներ հայտավորել միայն 2018թ. հունվարից, ուստի մադրիդցիները ցանկանում են հաջորդ ամառ ձեռք բերել նրան և կես տարով վարձավճարի հանձնել որևէ ակումբի:

Նշենք, որ Դեմբելեն Գերմանիայի առաջնության 7 խաղերում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսիան» ֆուտբոլիստին ձեռք էր բերել «Ռեննից» այս ամառ: Ավելի վաղ ֆրանսիացին նշել էր, որ իր երազանքն է խաղալ «Բարսելոնայում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ