«Ռեալը» համաձայնության է հասել Զիդանի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կերկարաձգի պայմանագիրը ակումբի ղեկավարության հետ մինչև 2020 թվականը, տեղեկացնում է Marca-ն:

Հաղորդվում է, որ ֆրանսիացի մասնագետը և «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ, իսկ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի շատ շուտով: Զիդանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2018 թվականի ամռանը:

Զինեդինը գլխավորեց «Ռեալը» 2016թ-ին և առաջին իսկ մրցաշրջանում դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: «Սերուցքայինները» նվաճեցին նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և հաղթեցին Աշխարհի ակումբային առաջնությունը: Ընթացիկ մրցաշրջանում Զիդանի սաները նորից հասել են ՉԼ-ի եզրափակիչ և կարող են նվաճել Լա Լիգայի տիտղոսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ