«Ռեալը» գումար կստանա Հիգուայինի՝ «Յուվենտուս» տեղափոխությունից

Համերաշխության մեխանիզմի համաձայն՝ Մադրիդի «Ռեալն» ու արգենտինական «Ռիվեր Փլեյթը» Գոնսալո Հիգուայինի՝ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխությունից գումար կստանան՝ հայտնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ տրանսֆերի համար «Յուվենտուսը» «Նապոլիին» վճարելու է 90 միլիոն եվրո: Այս գումարից 5 տոկոս կստանան «Ռեալն» ու «Ռիվեր Փլեյթը», որոնց կազմում է հանդես եկել արգենտինացին 12-ից 23 տարեկան հասակում:

Այսպիսով՝ «Ռեալն» ու «Ռիվեր Փլեյթը» կստանան 2,25 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ