«Ռեալը» և «Բավարիան» կկրեն օվկիանոսի թափոններից պատրաստված մարզաշապիկներ

Մադրիդի «Ռեալի» և  Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները նոյեմբերին կայանալիք իրենց խաղերից մեկում կկրեն օվկիանոսի թափոններից պատրաստված պլաստիկե մարզաշապիկներ:

Այս 2 ակումբի հովանավորն Adidas-ն է, որը ձեռնարկել է այս նախագիծը օվկիանոսները թափոններից մաքրելու համար և մարդկանց այդ կերպ կոչ անելու պահպանել շրջակա միջավայրը:

Առաջինը այդ մարզաշապիկները կկրեն գերմանական ակումբի ֆուտբոլիստները «Հոֆենհայմի» դեմ խաղում:

«Արքայական» ակումբը այս մարզաշապիկներով կներկայանա նոյեմբերի 26-ին «Սպորտինգի» դեմ խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ