«Ռեալը» երկրորդ կազմով կխաղա «Վալենսիայի» դեմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է մի շարք փոփոխություններ կատարել թիմի մեկնարկային կազմում «Վալենսիայի» դեմ հանդիպմանը՝ հայտնում է իսպանական Marca-ն:

Ֆրանսիացի մասնագետը որոշել է հանգիստ տալ թիմի գրեթե բոլոր առաջատարներին, որպեսզի նրանց մոտ հոգնածության նշույլ անգամ չնկատվի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի ունենալու մայիսի 28-ին:

Վնասվածքի պատճառով «Վալենսիայի» դեմ խաղին չեն մասնակցի Կեյլոր Նավասն ու Գարեթ Բեյլը: Ամենայն հավանականությամբ, նրանց կփոխարինեն համապատասխանաբար Կիկո Կասիլյան ու Լուկաս Վասկեսը: Դանիել Կարվախալը ևս չի մասնակցի հանդիպմանը նախազգուշական նկատառումներով: Կարիմ Բենզեման ու Կազեմիրոն պատրաստ կլինեն հանդիպմանը, սակայն, ըստ երևույթին, նրանք նույնպես չեն մասնակցի խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ