«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը թիմի հարձակվողի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկաս Վասկեսը պաշտոնական համաձայնության է հասել ակումբի հետ` պայմանագիրը երկարաձգելու շուրջ, տեղեկացնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:

Իսպանացի ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականի ամառը:

Հիշեցնենք, որ Վասկեսը «Ռեալի» սան է: 2015 թվականին Վասկեսը վարձավճարով հանդես էր գալիս «Էսպանյոլում», սակայն մադրիդյան ակումբը որոշում է կայացրել նրան վերադարձնել:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկասը Լա լիգայում 8 հանդիպում է անցկացրել՝ աչքի ընկելով 2 գոլային փոխանցմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ