«Ռեալը» երբեք չի հաղթել «Բարսային», երբ խաղադաշտում եղել են Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման

«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումը, որը տեղի կունենա ընդամենը մի քանի օրից, արդեն սկսել են թեժ քննարկել ԶԼՄ-ները:

Նշվում է մի հետաքրքիր փաստ կապված այս երկու թիմերի հետ: Բանն այն է, որ երբ միասին խաղադաշտ են դուրս եկել «Ռեալի» հարձակվողական եռյակը ՝ Բենզեմա, Բեյլ և Ռոնալդու, ապա միշտ «արքայական» ակումբը պարտվել է: Այս երեք ֆուտբոլիստները վերջին 3 խաղերում միշտ միասին են խաղադաշտ դուրս եկել և երեք դեպքերում էլ նրանք պարտվել են կատալոնացիներին:

Բեյլի «Ռեալ» տեղափոխությունից հետո, «արքայական» ակումբը «Բարսային» հաղթել է ընդամենը 2 անգամ: 2013/14 մրցաշրջանում Իսպանիայի գավաթի եզրափակիչում, որտեղ բացակայում էր Ռոնալդուն, և 2014/15 մրցաշրջանի Լա լիգայի 9-րդ տուրում, որտեղ արդեն բացակայում էր Բեյլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ