«Ռեալը» դրական պատասխան է տվել Անչելոտիին

Մյունխենի «Բավարիան» մոտ օրերս ժամանելու է Մադրիդ, որպեսզի սկսի նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը:

«Արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խնդրել է «Ռեալի» ղեկավարությանը իր թիմին տրամադրել Վալդեբեբասի  խաղադաշտերից մեկը այնտեղ մարզումներ անցկացնելու համար: Իսկ «սերուցքայիններ» ղեկավարությունը դրական պատասխան է տվել իտալացի մասնագետին:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-«Բավարիա» դիմակայությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին՝ ժամը 22:45:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ