«Ռեալը» դատի կտա «Բենֆիկային»

Պորտուգալական լրատվամիջոցները գրում են, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է դատի տալ «Բենֆիկային» Էզեկել Գառայի տրանսֆերի վերաբերյալ:

Պորտուգալական ակումբը «Ռեալից» գնել էր Գառայի տրանսֆերը 5,5 միլիոն եվրոյով, իսկ հաջորդ գործարքից պարտավորված էր թիմին վճարել տրանսֆերային արժեքի կեսը:

2014 թվականին Գառայը տեղափոխվեց «Զենիթ» 6 միլիոն եվրոյի դիմաց, ու «Ռեալն» ստացավ հասանելիք 3 միլիոն եվրոն: Մադրիդյան ակումբը, սակայն, վստահ է, որ պորտուգալական թիմը վաճառել է ֆուտբոլիստի տրանսֆերը չափազանց ցածր գնով:

«Արքայական» ակումբը պնդում է, որ Էզեկել Գառայի տրանսֆերն արժեր մոտ 10-12 միլիոն եվրո: «Բավարիան», օրինակ, պատրաստ է եղել արգենտինացու համար հատկացնել 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ամռանը Գառայը տեղափոխվեց «Վալենսիա»: Խոսակցությունների համաձայն՝ «չղջիկները» «Զենիթին» այս տրանսֆերի համար մոտ 20 միլիոն եվրո են վճարել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ