«Ռեալը» ՉԼ ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով «Բարսելոնայի» ցուցանիշը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան մրցավեճում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթել է «Բավարիային» (4-2):

Առաջին հանդիպումը, որը կայացել էր Մյունխենում, ավարտվել էր «Արքայական» ակումբի հաղթանակով՝ 2-1 հաշվով, ուստի Զինեդին Զիդանի սաները մրցաշարի կիսաեզրափակչում են:

Մադրիդյան թիմը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ռեկորդ է սահմանել՝ 7-րդ անգամ անընդմեջ հայտնվելով մրցաշարի կիսաեզրափակչում: Նախկին ռեկորդը պատկանում էր իսպանական ակումբներից մյուսին՝ «Բարսելոնային», որը 2008-2013թթ. եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ էր դուրս եկել 6 անգամ անընդմեջ:

«Ռեալը» լրացուցիչ ժամանակում պայքարից դուրս թողեց «Բավարիային» և ՉԼ կիսաեզրափակչում է (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ