«Ռեալը» Չեմպիոնների լիգայում կրկնեց «Արսենալի» ռեկորդը

«Ռեալը», ով երեկ Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», անցկացրեց իր 10-րդ չոր հանդիպումը ընթացիկ մրցաշարում:

Այսպիսով, մադրիդյան ակումբը կրկնեց «Արսենալի» 2005/06 մրցաշրջանի ռեկորդը , ով այդ տարի նույնպես ՉԼ-ում 10 չոր հանդիպում էր անցկացրել:

10 հանդիպումներից 9-ում դարպասը պաշտպանել է թիմի հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասը, իսկ մեկ հանդիպում վստահվել է Կիկո Կասիլյային:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ