«Ռեալը» ցանկանում է վաճառել Մորատային

«Չելսին» շարունակում է պայքար մղել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի ձեռք բերման համար, որի համար մադրիդյան ակումբը «Յուվենտուսին» վճարել է 30 մլն. եվրո:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում 23-ամյա ֆուտբոլիստի համար, ընդ որում, «Սերուցքայիններ»ի ղեկավարությունը 75 մլն եվրո է պահանջում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց:

Հիշեցնենք՝ «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ջանքերի շնորհիվ էր Մորատան տեղափոխվել «Յուվենտուս», նախքան նա գլխավորեց Իտալիայի ընտրանին:

Մորատայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը» և Մանչեսթեր Յունայթեդը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ