«Ռեալը» ցանկանում է երկարաձգել Բեյլի և Ռոնալդուի հետ պայմանագրերը

Ամռանը Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագրեր առաջարկել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին և հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին:

Ըստ իսպանական AS-ի, Զինեդին Զիդանի գլխավորությամբ երկու ֆուտբոլիստները նորից կարողացան  վերադարձնել իրենց նախկին մարզավիճակը և ակումբը մտադիր է նրանց բարելաված պայմանագրեր առաջարկել:

Ռոնալդուի ներկայիս գործարքը «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018թ: Այժմ երկու կողմերը աշխատում են պայմանագրի թարմացման շուրջ: Ակումբը պատրաստ է պորտուգալացուն առաջարկել պայմանագիրը մինչև 2020թ., սակայն պորտուգալացին ցանկանում է, որպեսզի նոր գործարքը լինի մինչև 2021թ: Գարեթ Բեյլի պայմանագիրը նույնպես լրանում է 2018թ: Վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ Պերեսը ցանկանում է վերջինիս դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ