«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Նոր Իբրահիմովիչին»

Մադրիդի «Ռեալը» միշտ նոր ֆուտբոլային աստղերի փնտրտուքների մեջ է: Այս անգամ «արքայական» ակումբի դիտակետում է հայտնվել շվեդ ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակը, որին իր հայրենիքում համեմատում են Զլատան Իբրահիմովիչի հետ, տեղեկացնում է AS-ը:

17-ամյա ֆուտբոլիստի գործակալը հաստատել է «Սերուցքայինների» հետաքրքրությունը, ինչպես նաև ավելացրել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի  մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են հարձակվողի ծառայություններով:

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը դեռևս ցանկանում է մնալ Շվեդիայում և զարգանալ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ