«Ռեալը» բանակցություններ է սկսել Բեյլի պայմանագրի երկարաձգման շուրջ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Գարեթ Բեյլի ներկայացուցիչների հետ, հաղորդում է The Telegraph-ը:

«Արքայական» ակումբը ցանկանում է հնարավորինս շուտ երկարաձգել Ուելսի հավաքականի առաջատարի հետ պայմանագիրը: Դա կարող է լինել արդեն հաջորդ ամիս: Այդ կերպ «Ռեալը» ցանկանում է վերջ դնել մի քանի այլ ակումբների հետաքրքրվածությանը Բեյլի նկատմամբ: Մասնավորապես, ուելսցու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» Բեյլին առաջարկելու է 7 տարվա պայմանագիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ