«Ռեալը» բացառիկ ցուցանիշի հեղինակ է Եվրոպայում

Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» արդեն երկար ժամանակ միակ ակումբն է, որ դեռ պարտություն չի կրել: Պարզվում է` «Արքայական ակումբն» այդ ցուցանիշով միակն է նաև Եվրոպայում:

Անգլիայի Պրեմիեր լիգայում միակ անպարտելի թիմը «Տոտենհեմն» է, որը 5 հաղթանակով ու 6 ոչ-ոքիով ընդամենը 5-րդն է մրցաշարային աղյուսակում: «Բենֆիկան» էլ 8-խաղյա հաղթական շարք էր անցկացրել Պրիմեյրա լիգայում: Սակայն, երկու թիմերն էլ պարտություն են կրել Չեմպիոնների լիգայում:

Բունդեսլիգայում երեք ակումբներ են ընթանում առանց պարտության` «Բավարիա», «Հոֆենհայմ» և «ՌԲ Լայպցիգ»: Այնուամենայնիվ, մյունխենցիները ճաշակել են պարտության դառնությունը Չեմպիոնների լիգայում, իսկ մյուս երկու թիմերը` Գերմանիայի գավաթում:

Այսպիսով, «Ռեալը» միակ անպարտելի թիմն է Եվրոպայի թոփ լիգաներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ