«Ռեալը» բաց կթողնի Խամեսին միայն մի դեպքում

Մադրիդի «Ռեալը» կհամաձայնվի վաճառել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, եթե գտնվի այնպիսի ակումբը, որը նրա դիմաց կվճարի 80 մլն. եվրո, տեղեկացնում է ABC-ն:

Հենց այդքան է վճարել «արքայական» ակումբը «Մոնակոյին» Կոլումբիայի հավաքականի  ֆուտբոլիստի դիմաց:

Իսկ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, իր հեթին, ցանկանում է, որ Ռոդրիգեսը մնա «Ռեալում»: Ֆրանսիացի մասնագետը հարցականի տակ չի դնում նրա խաղային որակները:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Ռոդրիգեսը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 7 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ